38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գևորգ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ինչո՞ւ է Ադրբեջանը ցավագին տանում Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման փաստը

Գևորգ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ինչո՞ւ է Ադրբեջանը ցավագին տանում Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման փաստը
15.02.2013 | 14:28

Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը ադրբեջանական իշխանությունների համար դարձել է հակահայկական հերթական հիստերիայի առիթ, և Բաքվից գրեթե ամեն օր այս հարցի վերաբերյալ սպառնալիքներ են հնչեցվում: Իսկ միջազգային հանությունը, ինչպես միշտ, այս անգամ ևս աչք է փակում դրա վրա, մոռանալով այն փաստը, որ Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսում իրականացվում են չվերթեր, որոնց մասնակցում են նաև ադրբեջանական ինքնաթիռները: Սակայն հարց է առաջանում, թե ինչու Ադրբեջանը այս հարցը շահարկման առարկա է դարձնում, չէ՞ որ, նույն տրամաբանությամբ, Ալիևի կլանը պետք է բարձրացնի նաև ԼՂՀ ցամաքային կապի վրա իր կողմից վերահսկողություն հաստատելու հարցը: Ադրբեջանական իշխանությունները շատ լավ գտակցում են, որ ԼՂՀ միջազգային ճանաչման և որպես սուվերեն պետություն ընկալման համար օդանավակայանի շահագործումը կարող է մեծ խթան հանդիսանալ, քանի որ, ի տարբերություն Լաչինի և Քարավաճառի միջանցքի, այն հնարավորություն է տալիս կապ հաստատել գրեթե բոլոր պետությունների հետ: Հետևաբար, Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա այն շահագործել, բայց երկարաժամկետ առումով այս քաղաքականությունը դատապարտված է անհաջողության, քանի որ ժամանակի ընթացքում, տեղի տալով ճնշումներին, ադրբեջանական իշխանությունները կհարմարվեն այս փաստի հետ:

Դիտվել է՝ 7536

Մեկնաբանություններ